
Այս դասընթացում ներկայացվում է Microsoft Excel ծրագրի կոնցեպտը, դրա գործառույթները և հնարավորությունները։ Դասընթացը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ է հնարավոր վերլուծել տվյալները և ինչպես ներկայացնել դրանք գրաֆիկների տեսքով։ Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերել պրակտիկ հմտություններ, արագացնել իրենց հաշվողական գործողությունները և աշխատաժամանակը ցանկացած կազմակերպությունում, մշակել ավտոմատացված գործընթացներ։
Դասընթացի տևողությունը 16 ժամ է, 8 դաս՝ երկուական ժամով։ Այն ներառում է ուսումնական նյութերը, օֆլայն ներկայացումը և տնային առաջադրանքները։ Աշխատանքային լեզուն հայերենն է։
Դասընթացը տալիս է մեծաքանակ տեղեկատվություն։ Այն կենտրոնանում է բիզնես օրինակների, ինչպես նաև բիզնեսի որևէ ոլորտում տվյալների վերլուծության և հաշվետվության վրա։
Ծրագրի ավարտին մասնակիցները հստակ կպատկերացնեն Excel-ի տված հնարավորությունները և գործառույթները, կկարողանան օգտագործել դրանք, ձեռք կբերեն որոշումների կայացման վերլուծական և հաշվետվողականության հմտություններ։
- Teacher: Hrach Davidyants